Հուլիսի 1-ից սոցիալապես անապահով երեխաները ամսական 200 լարի են ստանալու
Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլիի խոսքով՝ այս տարվա հուլիսից սոցիալապես անապահով երեխաները ամսական 200 լարի կստանան։
Նախարարի պարզաբանմամբ՝ դրա հիման վրա ծրագրի բյուջե կավելացվի 70 մլն լարի։
«Երկրորդ խնդիրը վերաբերում էր սոցիալապես անապահով երեխաներին, և ինչպես գիտեք, մենք արդեն հայտարարել էինք, որ այս տարվա հուլիսից օգնությունը դարձավ 200 լարի։ Ընդհանուր առմամբ, այս տարվա բյուջեին կավելացվի 70 մլն լարի, և մենք արդեն 200 լարիի օգնություն ենք վճարելու այս երեխաներին։ Տարվա ընթացքում սոցիալապես անապահով երեխաներին կվճարենք ամսական 200 լարի օգնություն՝ ընդհանուր առմամբ մինչև կես միլիարդ լարի»,- կառավարության նիստի ավարտից հետո կայացած ճեպազրույցում ասել է Զուրաբ Ազարաշվիլին։