Հուլիսի 1-ից Սաբուրթալո և Իսանի թաղամասերի կոնկրետ հասցեներում կգործարկվի գոտային-ժամային կայանատեղիները
Հուլիսի 1-ից Սաբուրթալո և Իսանի թաղամասերի կոնկրետ հասցեներում կգործարկվի գոտային-ժամային կայանատեղիները

Հուլիսի 1-ից Սաբուրթալո և Իսանի թաղամասերի կոնկրետ հասցեներում կգործարկվի գոտային-ժամային կայանատեղիները։ Սաբուրթալոյի տարածքում՝ Կոստավա և Ժյուլի Շարտավա փողոցների հատվածում, Գիորգի Սաակաձեի և հարակից այլ փողոցների հատվածում, կստեղծվի գոտային-ժամային կայանատեղի, որտեղ կհատկացվեն նաև հաշմանդամների և էլեկտրական մեքենաների լիցքավորման հատուկ տեղեր։

Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկացմամբ, հունիսի 1-ին Սաբուրթալո թաղամասում գրանցման օբյեկտներ կտեղակայվեն հետևյալ հասցեներով՝ Մերաբ Կոստավա փողոց (Սպորտի պալատի մոտ), Անա Կալանդաձեի փողոց N3, Վախտանգ Ճաբուկիանի փողոց N2, Սիմոն Կանդելակիի փողոց, Սերգո Զաքարիաձեի փողոց N8, Վաժա-Փշավելայի պողոտա N71b, Միխեիլ Շավիշվիլի փողոց, Էլիզբար Մինդելի փողոց (Վաժա-Փշավելայի պողոտա, 5-րդ կվարտալ N4):

Նրանց խոսքով՝ Իսանի թաղամասում՝ մետրոյի Սամգորի կայարանի մոտ, մասնավորապես՝ Մևելե փողոցում, կգործարկվի գոտային-ժամային կայանատեղի։ Նշված փողոցի բնակիչները կկարողանան գրանցվել Մևելե փողոցի թիվ 7/9 հասցեում գտնվող տեղեկատվական տաղավարում։