Հուլիսի 1-ից 13 200 ոստիկանի աշխատավարձ կավելանա,- այս մասին խորհրդարանում հայտարարել է ներքին գործերի նախարարի թեկնածու Գիորգի Գախարիան:
Ինչպես նա նշել է, աշխատավարձն ավելանալու է 250 լարիով:
«Մենք քաջ գիտակցում ենք, որքանով կարևոր է յուրաքանչյուր ոստիկանի սոցիալական ապահովման և սոցիալական երաշխիքների բաղադրիչը: Ուստի այսօր, այս նոր ամբիոնից կարող եմ ասել, որ հուլիսի 1-ից 13 200 ոստիկանի աշխատավարձ կավելանա 250 լարիով: Սա առնվազն է, ինչ մենք կարող ենք անել և արեցինք այսօր: Ցանկանում եմ ընդգծել, որ բոլոր քայլերը, որոնց մասին խոսում ենք, մեծամասամբ արված են այն բյուջետային տնտեսումների հաշվին, որոնց հասել ենք 6-7 մասվա ընաթցքում: Մենք գիտակցում են, որ ոստիկանի համար, ով հոգ է տանում քաղաքացու անվտանգության մասին, 250 լարի ավել, քան նա այժմ ունի աշխատավարձ, իդեալական չէ, սակայն այն է, ինչ մենք այսօր կարողացանք: Իհարկե, մենք դա կշարունակենք հաջորդ տարի ևս»,-հայտարարել է Գիորգի Գախարիան: