Հուբերտ Քնիրշ. Վրաստանը ավելի ուժեղ կլինի, եթե իր քաղաքականությունը սատարեն խորհրդարանի բոլոր կուսակցությունները՝ կառուցողական աշխատանքի միջոցով
Հուբերտ Քնիրշ. Վրաստանը ավելի ուժեղ կլինի, եթե իր քաղաքականությունը սատարեն խորհրդարանի բոլոր կուսակցությունները՝ կառուցողական աշխատանքի միջոցով

Վրաստանն աշխարհում ավելի ուժեղ կլինի, եթե նրա քաղաքականությունը սատարեն խորհրդարանի բոլոր կուսակցությունները, և այդ աջակցությունն արտահայտվի խորհրդարանում կառուցողական աշխատանքի ճանապարհով, – այս մասին հայտարարել է Վրաստանում Գերմանիայի դեսպան Հուբերտ Քնիրշը:

Դեսպանը ներկա էր խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նիստին՝ կոմիտեի նախագահի և անդամների հրավերով:

«Պատիվ ունեցա ելույթ ունենալ խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Սամխարաձեի եւ անդամների հրավերով: Պարզաբանեցի Գերմանիայի արտաքին քաղաքականության հիմնարար ուրվագծերը, ներառյալ մեր խորը ներգրավումը համաշխարհային բազմակողմանիությանը, Արևելյան և Արևմտյան Եվրոպայի միջև ամուր հարաբերությունների համար:

Ես շատ հարցեր ստացա երկկողմ հարցերի և փոխգործակցության տնտեսական, ակադեմիական և շատ այլ ոլորտներում մեր ամուր հարաբերությունների վերաբերյալ: Մեծ պատիվ է ներկայացնել Գերմանիան այս երկրում, և մենք ունենք խորը և ամուր հարաբերություններ: Վրաստանն աշխարհում ավելի ուժեղ կլինի, եթե նրա քաղաքականությունը սատարեն խորհրդարանի բոլոր կուսակցությունները, և այդ աջակցությունը արտահայտվի խորհրդարանում կառուցողական աշխատանքի միջոցով», – ասաց Հուբերտ Քնիրշը: