Հուբերտ Քնիրշ. 2018 թվականի նախագահական ընտրությունների հետ համեմատ, այս տարվա քարոզարշավը մեկնարկել է շատ ավելի լավ
Հուբերտ Քնիրշ. 2018 թվականի նախագահական ընտրությունների հետ համեմատ, այս տարվա քարոզարշավը մեկնարկել է շատ ավելի լավ

2018 թվականի նախագահական ընտրությունների հետ համեմատ, այս տարվա քարոզարշավը մեկնարկել է շատ ավելի լավ,- այս մասին հայտարարել է Վրաստանում Գերմանիայի դեսպան Հուբերտ Քնիրշը՝ «Վրաստան – ընտրական կողմնացույցի» և Partiebi.Ge-ի շնորհանդեսին:

«Մենք գիտակցում ենք, որ Վրաստանի քաղաքական լանդշաֆտը բևեռացված է: Չնայած նախորդ փորձի, նախագահական ընտրությունների հետ համեմատ, որը կայացել է երկու տարի առաջ, այս քարոզարշավը մեկնարկել է շատ ավելի լավ: Մենք ուսումնասիրում ենք տարբեր գործոններ, որոնք բարդացնում են ընտրությունները, այդ թվում՝ կորոնավիրուսի համավարակը, որը կուսակցություններին խանգարում է հանդիպել ընտրողների հետ և վարել քարոզզարշավ: Սակայն ես առաջին հերթին ուշադրություն եմ դարձնում բռնության դեպքերին, որոնց մասի տարածվում է տեղեկություն և դա իրոք վրդովեցուցիչ է»,- հայտարարել է Հուբերտ Քնիրշը: