«Հուալինգ գրուպ»-ի շենքում բացվեց Արդարադատության տան նոր մասնաճյուղը։ Արդարադատության նախարարության տվյալներով՝ Վարկեթիլի-Վազիսուբանիի ավելի քան 100 հազար բնակիչներ կկարողանան օգտվել Արդարադատության տան մինչև 470 ծառայություններից։
Գերատեսչությունում նշում են, որ պետական ծառայությունների հասանելիության բարձրացումը Արդարադատության նախարարության առաջնահերթ ուղղություններից է։
Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն իր տեղակալների հետ բացել է Արդարադատության տան Վարկեթիլիի մասնաճյուղը։ Նախարարը հանդիպեց աշխատակիցներին, ծանոթացավ աշխատանքային գործընթացին և տեղեկատվություն ստացավ հաճախորդների կարիքների մասին։
Ինչպես նշվեց, Վարկեթիլի արդարադատության տունն այսօրվանից աշխատելու է ամբողջ հզորությամբ և հաճախորդներին առաջարկում է արդարադատության տներին բնորոշ ամենաորակյալ ծառայությունները։
Արդարադատության նախարարության տեղեկատվության համաձայն՝ նոր մասնաճյուղը կնպաստի Թբիլիսիի կենտրոնական մասնաճյուղից հոսքերի կառավարմանն ու բաշխմանը, սպասման և սպասարկման ժամանակի օպտիմալացմանը։ Բացի այդ, ըստ պաշտոնական տեղեկատվության, նոր մասնաճյուղում աշխատանքի է տեղավորվել մինչև 45 աշխատակից։
Տեղեկության համար նշենք, որ Թբիլիսիում Արդարադատության տան կենտրոնական գրասենյակից բացի, արդեն գործում է Արդարադատության տան երկու մասնաճյուղ Վարկեթիլիում և Գլդանիում։