Հստակ որոշել ենք, Պուտինի Ռուսաստանի հետ անհավասար պայքարը ավարտելու ենք հաղթանակով. Իրակլի Կոբախիձե
Հստակ որոշել ենք, Պուտինի Ռուսաստանի հետ անհավասար պայքարը ավարտելու ենք հաղթանակով. Իրակլի Կոբախիձե

Ռուսաստանի ուժեղացված ռազմականացումը Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանում մեծ վտանգ է սպառնում ոչ միայն Վրաստանի անվտանգությանը, այլ խաղաղությանը և կայունությանը ողջ տարածաշրջանում,-այս մասին Վրաստանի խորհրդարանի նախագար, Իրակլի Կոբախիձեն հայտարարել է Վիեննայի դիվանագիտական ակադեմիայում ելույթ ունենալիս:

Իրակլի Կոբախիձեն ուշադրությունը բևեռել է բռնազավթված տարածաշրջաններում մարդասիրական և մարդու իրավունքների տեսանկյունից գոյություն ունեցող իրավիճակի վրա:

«Ռուսաստանի ուժեղացված ռազմականացումը Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանում մեծ վտանգ է սպառնում ոչ միայն Վրաստանի անվտանգությանը, այլ խաղաղությանը և կայունությանը ողջ տարածաշրջանում: Վրաստանի տարածքների մասնատումը, որին հետևում է Ռուսաստանի ոչ ժողովրդավարական կառավարության հաստատումը, վտանգի մեջ է գցում այն մարդկանց, ովքեր բնակվում են բռնազավթված տարածաշրջաններում: Վրաստանի իշխանությունները վրդովված են ոչ միայն ինքնիշխանության և անվտանգության հարցով, այլ նաև մարդասիրական և մարդու իրավունքների իրավիճակով: Երեխաներից խլել են մայրենի լեզվով սովորելու իրավունքը, ինչպես նաև բնակչությունը հիմնախնդիրներ ունի տեղաշարժվելու տեսանկյունից: Այս պահին մենք ունենք մոտ 300 000 բռնի տեղահանված անձ, իսկ նրանց իրավունքը վերադառնալ սեփական տներ կոպիտ խախտվում են Ռուսաստանի կողմից:

Նրա խոսքերով, Ռուսաստանի կողմից մարդու իրավունքների խախտումների վառ և գաղտնի աջակցությունը առաջացրել է Վրաստանի քաղաքացիների դժբախտաբար մահ, այդ թվում Արչիլ Տատունաշվիլիի մահը Ցխինվալիի բանտում, որը մնացել է անպատիժ: Խորհրդարանի նախագահի հայտարարությամբ, դա միայն աջակցում է անվտանգության և մարդասիրական իրավիճակի վատթարացմանը, Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում:

Ելույթի ժամանակ, Իրակլի Կոբախիձեն նշել է, որ Վրաստանը հստակ որոշել է հաղթանակով ավարտել Պուտինի Ռուսաստանի հետ անհավասար պայքարը:

Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը պետք է ուժեղացնի տնտեսական և քաղաքական ինստիտուտները, ինչպես նաև անվտանգությունը, որ համոզի բռնազավթված տարածաշրջաններում բնակվող մեր աբխազ և օս համաքաղաքացիներին, որ Վրաստանը միակ լեգիտիմ պետությունն է, որտեղ հնարավոր է զարգանալ:

Խոսքով ելույթից հետո, խորհրդարանի նախագահը պատասխանել է հարցերին: Հանդիպումը ղեկավարում էր Ավստրիայի եվրոպական և անվտանգության քաղաքականության ինստիտուտի նախագահ, Վերներ Ֆասլաբենդը: