Հրթիռային հարձակումներ են իրականացվել Ուկրաինայի մի քանի քաղաքների վրա

10:25, 22.07.2022

Ուկրաինայի քաղաքների վրա հրթիռային հարձակումները շարունակվում են: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյուններ են լսվել Խարկովում։ Գիշերը ռմբակոծվել է նաեւ Նիկոպոլ քաղաքը։ Ըստ տեղեկությունների՝ քաղաքի ուղղությամբ արձակվել է մոտ 100 արկ։ Մեկ մարդ զոհվել է, մեկ հոգի վիրավորվել։ Նաեւ Դնեպրոպետրովսկի մարզում ռմբակոծվել է երեք բնակավայր, ինչի հետեւանքով ութ մարդ վիրավորվել է։

Ուկրաինայի գլխավոր շտաբի տեղեկություններով՝ ուկրաինացի զինվորականները չորս առանցքային ուղղություններով հետ են մղել ռուսական հարձակումը։ Կրակի տակ են հայտնվել տասնյակ բնակավայրեր։ Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի տվյալներով՝ ռուսական ուժերը չեն կարողացել մեծացնել իրենց առաջխաղացման տեմպերը։ Նաեւ նրանց չի հաջողվել գրավել Սեւերսկի շրջակա բարձունքները եւ, ամենայն հավանականությամբ, չեն կարողանա գրավել Սեւերսկն ու Բախմուտը։ Ինստիտուտը կենտրոնանում է նաև հարավում Անդրեևկայի և Լոզովի վրա անհաջող հարձակումների վրա։

Նմանատիպ