Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում ողջ երկրի մասշտաբով ընթանում է վերակազմավորում,- այս մասին հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Գիորգի Մղեբրիշվիլին, Ռուսթավիում, որտեղ բացել է հրշեջ-փրկարարական ծառայության նոր շենք:
Նրա խոսքով, աշխատանքից ոչ ոք չի հեռացվել: Ինչպես նշել է Մղեբրիշվիլին, նրանցից մի քանիսին տեղափոխել են կադրերի բաժին:
Ընթանում է ռոտացիա-օպտիմիզացիա, ավելորդ գումարով պատրաստվում ենք ավելացնել հրշեջ-փրկարարների աշխատավարձերը, սա այսօր մեր կարևորագույն խնդիրն է»,- հայտարարել է Գիորգի Մղեբրիշվիլին:
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Գիորգի Մղեբրիշվիլին Ռուսթավիում բացել է հրշեջ-փրկարարական ծառայության նոր շենք: