Հրշեջ-փրկարարները Ծղալտուբոյում փլատակներից անվնաս դուրս են բերել մեկ մարդու
Հրշեջ-փրկարարները Ծղալտուբոյում փլատակներից անվնաս դուրս են բերել մեկ մարդու

Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության փոխանցմամբ, հրշեջ-փրկարարները Ծղալտուբոյում մեկ մարդու փլատակներից դուրս են բերել անվնաս:

«Ներքին գործերի նախարարության հասարակական անվտանգության կառավարման 112 կենտրոն է գրանցվել կանչ, որ Ծղալտուբոյում, կոյուղային ցանի վերանորոգման աշխատանքների ժամանակ բանվոր մնացել է քարերի և հողային զանգվածի տակ և անհրաժեշտ էր փրկարարների օգնությունը:

Կարճ ժամկետում դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցները, որոնք երիտասարդ տղամարդուն դուրս են բերել հողային զանգվածի տակից:

Փրկված բանվորի առողջական վիճակը տեղում ստուգել է շտապ օգնության խումբը: Նրան համապատասխան բժշկական հաստատություն տեղափոխելու անհրաժեշտություն չի եղել»,- հայտարարում են գերատեսչությունում: