Հրշեջ փրկարարները ծաղիկներով զարդարել են հունիսի 13-ին զոհվածների հուշահամալիրը
Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջ-փրկարարական ուժերի վարչության աշխատակիցները, այցելել են հունիսի 13-ին զոհվածների հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին։
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տվյալներով՝ հուշահամալիրի մոտ հրշեջներն ու փրկարարները կրկին հիշել են ութ տարի առաջ հերոսաբար զոհված ընկեր Զուրաբ Մուզաշվիլիին։
Հունիսի 13-ի ողբերգության ժամանակ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը եղել է հիմնական արձագանքող մարմինը, որի աշխատակիցները ողջ գիշեր ակտիվ աշխատել են աղետի էպիկենտրոնում։ Բացի նախնական արձագանքից, հրշեջներն ու փրկարարները մի քանի շաբաթ ներգրավվել են աղետի վերացման, որոնողական և վերականգնման աշխատանքներում։