Հրշեջ-փրկարարները փրկել են վնասվածքաբանության կենտրոնում գտնվող պացիենտներին
Հրշեջ-փրկարարները փրկել են վնասվածքաբանության կենտրոնում գտնվող պացիենտներին

Ըստ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության, հրշեջ-փրկարարները փրկել են վնասվածքաբանության կենտրոնում գտնվող պացիենտներին:

«ՆԳՆ 112 հանրային անվտանգության կառավարման կենտրոնում տեղեկատվություն է ստացվել, որ Թբիլիսիում, Ծինանդալի փողոցում գտնվող Արտակարգ վնասվածքաբանության կենտրոնի շենքում հրդեհ է բռնկվել:

Ութ հրշեջ-փրկարարական ջոկատներ ամենակարճ ժամանակահատվածում մոբիլիզացվել են տեղում: Եռահարկ շենքի առաջին հարկում նկատվել է ուժեղ ծուխ և բաց կրակ: «Հիվանդասենյակներից մեկում հինգ պացիենտ կար, որոնց հրշեջները տեղափոխել են անվտանգ հիվանդասենյակ, որտեղ բժիշկներին հնարավորություն է տրվել շարունակել բուժումը», – հայտարարում են գերատեսչությունում:

Նրանց խոսքով, հրդեհը մարվել է զանգից կես ժամ անց: Պատահարի արդյունքում ոչ ոք չի տուժել: