Հրշեջ-փրկարարները Գորիում փրկել են 16-ամյա աղջկա
Հրշեջ-փրկարարները Գորիում փրկել են 16-ամյա աղջկա

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկությամբ, հրշեջ-փրկարարները Գորիում փրկել են 16-ամյա աղջկա:

«Ներքին գործերի նախարարության «112» առաջին բուժօգնության օպերատիվ կենտրոն է գրանցվել զանգ, որ Գորիում, Մշվիդոբայի փողոցում բնակելի շենքի առաջին հարկում հրդեհ է բռնկվել:

Տեղեկություն ստանալուց հետո, տեղում անհապաղ հայտնվեցին Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջ-փրկարարների խումբը, ոստիկանության անձնակազմերը և շտապ օգնութան բրիգադները:

Հրշեջ-փրկարարների արագ արձագանքման շնորհիվ հաջողվել է արագ մեկուսացնել հրդեհը: Հրդեհաշիջման գործընթացին ներգրավված էր երկու հրշեջ և մեկ փրկարարական խումբ»,- հայտարարում են գերատեսչությունում: