Հրշեջ-փրկարարները ցավակցեցին շենքի փլուզման հետեւանքով զոհվածների ընտանիքի անդամներին եւ հարազատներին
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցները ժամանել են Բաթումիի Աստվածածնի ծննդյան տաճար, որտեղ քաղաքացիական հոգեհանգիստ է անցկացվում շենքի փլուզման զոհերի համար:
Հրշեջ-փրկարարներն իրենց ցավակցությունն են հայտնել տան փլուզման զոհերի ընտանիքներին ու հարազատներին:
Ողբերգության զոհ դարձած չորս քաղաքացիների այսօր կհուղարկավորեն:
Բաթումիի Մայիսի 26 փողոցի բնակելի շենքի մի մասը փլուզվել էր հոկտեմբերի 8-ին, ժամը 12:00-ի սահմաններում: Ինը զոհվեցին, մեկը՝ վիրավորվեց:
Ներքին գործերի նախարարությունը շենքի փլուզման գործով հետաքննության շրջանակներում ձերբակալել է երեք մարդու: Դատախազությունը նրանց մեղադրանք է առաջադրել շինարարական աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնները խախտելու համար, ինչը հանգեցրել է մարդկանց մահվան և ծանր հետևանքների: Ձերբակալվածներին դատարանի կողմից խափանման միջոց է սահմանվել կալանավորումը: