Հրշեջ-փրկարարները բնակելի շենքի բնակարաններից մեկից, որտեղ ծխացում էր, հինգ անձի, այդ թվում, երեք անչափահասի դուրս են բերել անվնաս
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկությամբ, հրշեջ-փրկարարները բնակելի շենքի բնակարաններից մեկից, որտեղ ծխացում էր, հինգ անձի, այդ թվում, երեք անչափահասի դուրս են բերել անվնաս:
«Հանրային անվտանգության կառավարման 112 կենտրոն մտել է տեղեկություն, որ Թբիլիսիում, Մուխիանիի բնակավայրում, բնակելի շենքերից մեկում հրդեհ էր: Հաղորդագրությունն ստանալուն պես, արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջ-փրկարարները իսկույն հայտնվեցին դեպքի վայրում: Անցկացված կանխարգելիչ և փրկարարական միջոցառումների արդյունքում, բնակարաններից մեկից անվտանգ դուրս բերեցին երեք անչափահասի և երկու չափահաս քաղաքացու: Նրանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:
Տեղի ունեցածի հետևանքով այրվել է մոտ 10ք.մ տարածք»,- նշված է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկության մեջ: