Բաթումիի միջազգային օդանավակայան Հռոմից հատուկ չվերթով վերադարձել է Վրաստանի 166 քաղաքացի:
Էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ, ուղևորներն օդանավակայանում անցել են բժշկական ստուգում, որից հետո նրանց հատուկ ավտոբուսներով տեղափոխել են կարանտինային տարածքներ, որտեղ նրանք կանցնեն 14-օրյա պարտադիր կարանտին և կլինեն բժիշկների հսկողության տակ:
Այս պահի դրությամբ, կարանտինային գոտիներում գտնվում է 5627 մարդ: