Հռոմի Պապի հուղարկավորության արարողության մեկնարկից առաջ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև հանդիպում է կայացել

14:34, 26.04.2025

Վատիկանում, Հռոմի Պապի հուղարկավորության արարողության մեկնարկից առաջ, կայացել է Ուկրաինայի և ԱՄՆ նախագահների հանդիպումը։ Հուղարկավորության արարողությունից առաջ երկու առաջնորդների միջև 15 րոպեանոց հանդիպումը տեղի է ունեցել Սուրբ Պետրոսի տաճարում։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս»-ը՝ հղում անելով Սպիտակ տան հաղորդակցության տնօրեն Սթիվեն Չունգին։

Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին հուղարկավորությունից առաջ ունեցել են շատ արդյունավետ քննարկում։ Ինչպես նշել է Չունգը, հանդիպման վերաբերյալ ավելի շատ մանրամասներ կհրապարակվեն ավելի ուշ։

Վատիկանում Վլադիմիր Զելենսկու և Դոնալդ Թրամփի հանդիպման փաստը հաստատել է նաև Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի տվյալներով, այսօր ևս նախատեսված է երկրորդ հանդիպում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև։

Նմանատիպ