Հռոմի պապը խնդրել է ազատ արձակել Հայիթիում առևանգված վեց միանձնուհիներին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խնդրել է ազատ արձակել Հայիթիում առևանգված վեց միանձնուհիներին։
«Երբ ես խնդրում եմ նրանց ազատ արձակել, ես աղոթում եմ երկրում սոցիալական ներդաշնակության համար և կոչ եմ անում բոլորին դադարեցնել բռնությունը, որն այդքան տառապանք է պատճառում այս թանկագին մարդկանց»,- ասել է Հռոմի պապը։
Բացի այդ, Պապն աղոթել է Ուկրաինայում, Իսրայելում և Պաղեստինում խաղաղության համար։
Հիշեցնենք, որ Հայիթիում առեւանգվել էին Սուրբ Աննայի քույրերի միաբանության վեց միանձնուհիները, ովքեր գտնվում էին համալսարան մեկնող ավտոբուսում։ Նրանց հետ առևանգվել են ավտոբուսում գտնվող այլ անձինք, այդ թվում՝ վարորդը։ Առևանգման մեջ մեղադրվողի ինքնությունը դեռևս հայտնի չէ։