Հռոմի պապը Ուկրաինայի պատերազմը համեմատել է 1930-ականների Գոլոդոմորի հետ
Հռոմի պապը Ուկրաինայի պատերազմը համեմատել է 1930-ականների Գոլոդոմորի հետ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Ուկրաինայի պատերազմը համեմատել է 1930-ականների Գոլոդոմորի հետ։

Հռոմի պապը բոլորին կոչ է արել աղոթել ուկրաինացիների համար։

«Եկեք մտածենք խոշտանգված Ուկրաինայի մասին։ Նոյեմբերի 26-ին լրանում է Գոլոդոմորի սարսափելի ցեղասպանության տարելիցը։ 1932–33-ի սովը, որն արհեստականորեն առաջացրել է Ստալինը։ Եկեք աղոթենք այս ցեղասպանության զոհերի համար և աղոթենք բազմաթիվ ուկրաինացիների՝ երեխաների, կանանց, տարեցների համար, ովքեր այսօր տառապում են ագրեսիայի խոշտանգումներից»,- ասել է Ֆրանցիսկոս պապը։