Հռոմի պապը մնացել է վերելակում և ուշացել կիրակնօրյա պատարագին: Լրատվությունն այս մասին տարածում է «ռոյտերը»:
Տարածված լրատվությամբ, պոնտիֆիկոսը 25 րոպե մնացել է վերելակի մեջ և նրան դուրս են բերել հրշեջները:
Ֆրանցիսկոսը ներողություն է խնդրել Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված ժողովից և բացատրել, որ Վատիկանում էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ են առաջացել, ուստի նա կես ժամով մնացել է վերելակի մեջ:
Ֆրանցիսկոսը կոչ է արել հրապարակում հավաքվածներին, ծափահարել իրեն փրկող հրշեջներին: