Հռոմի պապը Սուրբ զատկական տոնակատարության ժամանակ, մկրտել է Իտալիայում հերոս դարձած ներգաղթյալին: Ֆրանցիսկոս Պապը նիգերիացի ներգաղթյալին մկրտել է Սուրբ Պետրոս առաքյալի տաճարում:
31 ամյա նիգերիացի, Ջոն Օգան Հռոմում գտնվող սուպերմարկետներից մեկի մոտ մուրացկանություն անելու ժամանակ, դիմադրել է սուպերմարկետը թալանող հանցագործին, այնուհետև նրան հանձնել ոստիկանությանը: Իշխանությունները նիգերիացում հնարավորություն են տվել երկրի տարածքում գտնվել օրինական կերպով:
Նիգերիացի երիտասարդի կնքահայրը դարձել է ոստիկաններից մեկը, ով նույնպես մասնակցել է մեսսային:
Հեղինակ -
Edgar Barsegyan