Հռոմի պապը կոչ է արել հավատացյալներին աղոթել Վրաստանում ավերիչ սողանքի զոհերի համար
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հավատացյալներին կոչ է արել աղոթել Վրաստանում ավերիչ սողանքի զոհերի համար։ Ֆրանցիսկոսն այս հայտարարությունն արել է Պորտուգալիա կատարած այցի ժամանակ։
Ելույթի ժամանակ Հռոմի Պապն իր աջակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին ու որոնողափրկարարական խմբերին։
Ելույթի ավարտին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նշել է, որ ինքը այս ողբերգական իրավիճակում Վրաստանի պատրիարք Իլիա երկրորդի կողքին :
«Ես մտերիմ եմ իմ եղբոր՝ Վրաստանի պատրիարք Իլիա Երկրորդի հետ»,- ասել է Հռոմի պապը։
Շովում օգոստոսի 3-ին սողանք է տեղի ունեցել. Առկա տվյալներով զոհվել է 18 մարդ, աղետի գոտում որոնվում է 17 մարդ։
Վրաստանում օգոստոսի 7-ը հայտարարվել է սգո օր։