Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել ՀԱՄԱՍ-ին ազատ արձակել բոլոր պատանդներին, որոնք վերցվել են Իսրայելի վրա հարձակման ժամանակ՝ միաժամանակ խորը մտահոգություն հայտնելով Իսրայելի կողմից Գազայի «ամբողջական» շրջափակման կապակցությամբ: Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը։
«Ես աղոթում եմ այն ընտանիքների համար, ովքեր տեսել են, որ տոնը վերածվել է սգո օրվա և խնդրում եմ, որ պատանդներն անհապաղ ազատ արձակվեն»,- ասել է Հռոմի պապը։
Այնուամենայնիվ, ինչ վերաբերում է ՀԱՄԱՍ-ին Իսրայելի պատասխանին, Հռոմի Պապն ասել է. «Նրանք, ում վրա հարձակվել են, իրավունք ունեն պաշտպանվելու, բայց ինձ շատ է անհանգստացնում ամբողջական շրջափակումը, որի մեջ պաղեստինցիներն ապրում են Գազայում, որտեղ կան նաև բազմաթիվ անմեղ զոհեր»: