Հռոմի պապը կոչ է արել ԱՄՆ-ին և Ռուսաստանին երկարաձգել միջուկային զենքի վերահսկողության մասին պայմանագիրը
Հռոմի Պապ Լեոն XVI-ը կոչ է արել ԱՄՆ-ին և Ռուսաստանին վերականգնել միջուկային զենքի վերահսկման վերաբերյալ համաձայնագիրը, որի վավերացման ժամկետը լրանում է այս շաբաթ։
Ինչպես հայտնում է Reuters-ը, պապն այս հայտարարությամբ հանդես է եկել Վատիկանում իր շաբաթական ունկնդրության ժամանակ։
Նրա խոսքով՝ աշխարհում ստեղծված ներկա իրավիճակը պահանջում է ջանքեր՝ նոր սպառազինության մրցավազքի կանխարգելման համար։
«Հորդորում եմ, որ այս գործիքը չկորցնի իր ուժը։ Այսօր՝ ինչպես երբևէ, կարևոր է փոխել վախի և անվստահության տրամաբանությունը ընդհանուր էթիկայով, որը կուղղորդի ընտրությունը համընդհանուր բարօրության ուղղությամբ», – հայտարարել է Հռոմի Պապը։
Նա հատկապես շեշտել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի անհրաժեշտությունը՝ անհապաղ վերսկսել բանակցությունները միջուկային վերահսկման վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև միջուկային զենքի վերահսկման համաձայնագրի գործողության ժամկետը լրանում է փետրվարի 5-ին։ 2025 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես էր եկել այս համաձայնագիրը ոչ պաշտոնապես ևս մեկ տարով երկարաձգելու առաջարկով, սակայն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը այդ առաջարկին չի արձագանքել։