Հռոմի պապը Ինդոնեզիա է ժամանել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան կատարած շրջագայության շրջանակներում
Հռոմի պապը Ինդոնեզիա է ժամանել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան կատարած շրջագայության շրջանակներում

Հռոմի պապը Ինդոնեզիա է ժամանել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան կատարած շրջագայության շրջանակներում: Այս մասին հայտնում է Reuters-ը։

Ջակարտայի օդանավակայանում 87-ամյա Պինտիֆիկոսը հաշմանդամի սայլակով իջել է ինքնաթիռից՝ օգտվելով վերելակից։ Օդանավակայանում նրան դիմավորել են Ինդոնեզիայի կրոնի հարցերով նախարարը, Վատիկանի դեսպանը և մի քանի եպիսկոպոսներ։

Վատիկանի դեսպանատուն ժամանելուց հետո Հռոմի պապը հանդիպեց Ինդոնեզիայում բնակվող մի խումբ փախստականների, այդ թվում՝ սոմալացիների և շրի-լանկացիների, ինչպես նաև Մյանմարից ռոհինջա փախստականների հետ: Վաղը Ֆրանցիսկոսը ելույթ կունենա Ինդոնեզիայի քաղաքական առաջնորդների առջեւ, իսկ այսօր ավելի ուշ նա կմասնակցի Հարավային Ասիայի ամենամեծ մզկիթում միջկրոնական հանդիպմանը։

Առաջիկա 10 օրերի ընթացքում Ֆրանցիսկոս պապը կայցելի նաև Արևելյան Թիմոր, Սինգապուր և Պապուա Նոր Գվինեա։ Ինչպես գրում է «Ռոյթերս» գործակալությունը, սպասվում է, որ շրջագայության շրջանակներում Պապը հանդես կգա գլոբալ տաքացման դեմ գործողությունների կոչով։