Հռոմի պապը դիմել է հավատացյալներին. Որպես քրիստոնյաներ, Սուրբ Ծնունդը տոնեք համեստությամբ և կիսվելով նրանց հետ, ովքեր չունեն բարեկամություն
Հռոմի պապը դիմել է հավատացյալներին. Որպես քրիստոնյաներ, Սուրբ Ծնունդը տոնեք համեստությամբ և կիսվելով նրանց հետ, ովքեր չունեն բարեկամություն

Հռոմի Ֆրանցիսկոս պապն աղոթել է պատերազմում վիրավորված մարդկանց համար և խորհուրդ է տվել հավատացյալներին այս տարի համեստորեն նշել Սուրբ Ծննդյան գիշերը։

«Մենք մտածում ենք Պաղեստինի, Իսրայելի, Ուկրաինայի մասին։ Մտածում ենք նաև նրանց մասին, ովքեր տառապում են դժվարություններից, սովից։ Ուրախ կիրակի և Սուրբ Ծննդյան գիշեր եմ մաղթում բոլորին աղոթքներով և ջերմությամբ։ Թույլ տվեք ձեզ մեկ խորհուրդ տալ, որ մենք՝ որպես քրիստոնյաներ, պետք է տոնենք այս տոնը համեստ, առանց ծախսերի և կիսվելով նրանց հետ, ովքեր չունեն բարեկամություն»,- ասել է Հռոմի պապը։

Ավելի ուշ երեկոյան Հռոմի պապը Սուրբ Պետրոսի տաճարում կմատուցի Սուրբ Ծննդյան պատարագ։