Հռոմի Պապը աղոթել է ՈՒկրաինայում խաղաղության համար
Հռոմի Պապը աղոթել է ՈՒկրաինայում խաղաղության համար

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը աղոթել է ՈՒկրաինայում խաղաղության համար: Աղոթքը անց է կացվել Հռոմում, Սուրբ Սոֆիայի անվան հույն-կաթոլիկ եկեղեցու հավատացյալների հետ միասին:

«Շնորհակալություն, որ հրավիրել եք, այստեղ եք եկել և այսպես դիմավորել: Շնորհակալություն այն ուրախության համար, որը ես զգում եմ այս րոպեներին: Եկել եմ որպեսզի տեսակցեմ ձեզ և աղոթեմ: Կոչ եմ անում աղոթենք ՈՒկրաինայում խաղաղության համար: Հասկանում եմ, որ ձեր սրտերը այս պահին բաբախում է ոչ միայն ձեր հայրենիքի սիրո, այլ նաև նրա անվտանգության համար, քանզի այն պատերազմական վիճակը մեծ ցավ է բերում տնտեսությանը, որից կախված են բնակիչները: Ես հասկանում եմ ձեզ և ձեր կողքին եմ, եկեք աղոթենք միասին, որ այլևս չլսվի կրակոցի ձայն»,- ասել է Հռոմի Պապը