Հռոմի պապ - Ես խնդրում եմ Վլադիմիր Պուտինին դադարեցնել բռնությունն ու մահը, նույնիսկ ի սեր իր ժողովրդի, ես խնդրում եմ Ուկրաինայի նախագահին բաց լինել խաղաղության լուրջ առաջարկի համար
Հռոմի պապ - Ես խնդրում եմ Վլադիմիր Պուտինին դադարեցնել բռնությունն ու մահը, նույնիսկ ի սեր իր ժողովրդի, ես խնդրում եմ Ուկրաինայի նախագահին բաց լինել խաղաղության լուրջ առաջարկի համար

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել դադարեցնել բռնությունները Ուկրաինայում։ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի խոսքով՝ ներկայիս ճգնաժամը սպառնում է միջուկային էսկալացիային՝ անվերահսկելի համաշխարհային հետեւանքներով։

Դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքվածներին՝ Հռոմի պապը նաև կոչ է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին բաց լինել խաղաղության ցանկացած լուրջ առաջարկի համար։

«Իմ դիմումն առաջին հերթին վերաբերում է Ռուսաստանի Դաշնության նախագահին։ Ես խնդրում եմ նրան դադարեցնել բռնության և մահվան այս պարույրը, թեկուզ միայն իր ժողովրդի սիրո համար: Մյուս կողմից, ես հավասարապես հույս ունեմ, որ Ուկրաինայի նախագահը բաց կլինի խաղաղության լուրջ առաջարկի համար։ Կոչ եմ անում միջազգային կյանքի բոլոր հերոսներին և ազգերի քաղաքական առաջնորդներին անել ամեն ինչ՝ դադարեցնելու ներկայիս պատերազմը՝ առանց վտանգավոր էսկալացիաների մեջ ներգրավվելու, խթանելու և աջակցելու երկխոսության նախաձեռնություններին»,- ասել է Հռոմի պապը։