Հռոմի պապ. Վենեսուելայի ժողովրդի բարեկեցությունը պետք է գերակշռի մյուս բոլոր նկատառումներից և հանգեցնի բռնության հաղթահարմանը
Հռոմի պապ. Վենեսուելայի ժողովրդի բարեկեցությունը պետք է գերակշռի մյուս բոլոր նկատառումներից և հանգեցնի բռնության հաղթահարմանը

Սիրելի Վենեսուելայի ժողովրդի բարեկեցությունը պետք է գերակշռի մյուս բոլոր նկատառումներից և հանգեցնի բռնության հաղթահարմանը, արդարության և խաղաղության ճանապարհին, որը երաշխավորում է երկրի ինքնիշխանությունը,- ասել է Հռոմի պապ Լեո XIV-ը։

Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը նշել է, որ մտահոգությամբ է հետևում Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձություններին։

«Սահմանադրությամբ ամրագրված օրենքի գերակայության ապահովումը, յուրաքանչյուր մարդու և քաղաքացու իրավունքների հարգանքը, համագործակցության, կայունության և ներդաշնակության խաղաղ ապագա կառուցելու համար համատեղ աշխատելը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենաաղքատներին, ովքեր տառապում են ծանր տնտեսական իրավիճակից. դրա համար ես աղոթում եմ և հրավիրում եմ ձեզ աղոթել», – ասել է Հռոմի պապը։