Հռոմի պապ Լեո XIV  Ուկրաինա է ուղարկել 80 գեներատոր
Հռոմի պապ Լեո XIV Ուկրաինա է ուղարկել 80 գեներատոր

Վատիկանը հայտարարել է, որ Հռոմի պապ Լեո XIV 80 գեներատոր է ուղարկել Ուկրաինա՝ բնակչությանը դժվար ձմեռը հաղթահարելու համար։

Հռոմի Սուրբ Սոֆիայի տաճարից՝ ուկրաինական եկեղեցուց, երեք բեռնատար արդեն ժամանել է Կիև։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ գեներատորների հետ միասին Ուկրաինա են ուղարկվել հազարավոր դեղամիջոցներ, այդ թվում՝ հակաբիոտիկներ, հակաբորբոքային դեղամիջոցներ և վիտամիններ։

Տեղեկատվության համար՝ Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, որ վերջին ամիսներին Ռուսաստանը հարձակվել է ուկրաինական էներգետիկ օբյեկտների վրա։ Արդյունքում, շատ մարդիկ մնացել են առանց էլեկտրաէներգիայի և ջեռուցման։