Հռոմի պապ - Գենդերային գաղափարախոսությունը մեր ժամանակի տգեղ գաղափարախոսությունն է, որը վերացնում է տարբերությունները, վերացնել տարբերությունները նշանակում է վերացնել մարդկությունը
Հռոմի պապ - Գենդերային գաղափարախոսությունը մեր ժամանակի տգեղ գաղափարախոսությունն է, որը վերացնում է տարբերությունները, վերացնել տարբերությունները նշանակում է վերացնել մարդկությունը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խոսել է գենդերային տեսության վտանգների մասին և այն անվանել տգեղ գաղափարախոսություն։ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի խոսքով՝ գենդերային գաղափարախոսությունը սպառնում է մարդկությանը։

Վատիկանի կոնֆերանսի մասնակիցների հետ հանդիպմանը, որը նվիրված էր քրիստոնեական ուսմունքների համաձայն տղամարդկանց և կանանց դերի զարգացմանը, Պապն ասաց, որ գենդերային գաղափարախոսությունը վտանգավոր է, քանի որ այն փորձում է ջնջել սեռերի միջև տարբերությունը:

«Ես խնդրեցի հետազոտություններ անել մեր ժամանակի այս այլանդակ գաղափարախոսության վերաբերյալ, որը վերացնում է տարբերությունները և ամեն ինչ նույնն է դարձնում։ Տարբերությունների վերացումը նշանակում է մարդկության վերացում»,- ասել է Հռոմի պապը։