Հռոմի պապ Ֆրանցիսկոս. Այսօր մենք նշում ենք մամուլի ազատության համաշխարհային օրը։ Դժբախտաբար, այս իրավունքը հաճախ խախտվում է, երբեմն՝ բացահայտ, երբեմն՝ ավելի գաղտնի ձևով

19:40, 03.05.2026

Այսօր մենք նշում ենք Մամուլի ազատության համաշխարհային օրը, սակայն, ցավոք, այս իրավունքը հաճախ խախտվում է, երբեմն՝ բացահայտ, երբեմն՝ ավելի աննկատ ձևերով,- այս մասին հայտարարել է Հռոմի պապ Լեո XIV։

Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա աղոթքից հետո Հռոմի պապն ասել է, որ այս օրը ընդգծում է ինչպես անկախ լրագրության կարևորությունը, այնպես էլ լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև ծառացած աճող սպառնալիքները, հատկապես հակամարտության գոտիներում։

«Այսօր մենք նշում ենք Մամուլի ազատության համաշխարհային օրը, որը կազմակերպվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից։ Ցավոք, այս իրավունքը հաճախ խախտվում է, երբեմն՝ ակնհայտ, երբեմն՝ ավելի աննկատ ձևերով։ Մենք հիշում ենք պատերազմի և բռնության զոհ դարձած բազմաթիվ լրագրողներին և թղթակիցներին», – ասաց Հռոմի պապը։

Նմանատիպ