Հռոմի Պապ – Ցավալի է, որ քրիստոնյաների համար ամենափառահեղ օրը մենք ավելի շատ լսում ենք զենքի մահացու ձայնը, քան Քրիստոսի հարության զանգերը:

18:47, 24.04.2022

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կրկին կոչ է արել Ուկրաինայում դադարեցնել կրակը։

Հռոմի պապի խոսքով՝ Ուկրաինայում հարձակումները պետք է դադարեցվեն։

«Պատերազմն ավարտելու փոխարեն այն ավելի է վատանում. Ցավալի է, որ քրիստոնյաների համար այս ամենասուրբ և փառավոր օրը մենք ավելի շատ լսում ենք հրացանների մահացու ձայնը, քան Քրիստոսի հարության զանգերը: Եվս մեկ անգամ դիմում եմ ձեզ Զատկի զինադադարի համար, որը կլինի խաղաղության ցանկության ամենաքիչ շոշափելի նշանը։ Դադարեցրեք հարձակումները՝ մեղմելու տառապող ժողովրդի տանջանքները», – ասել է Ֆրանցիսկոս պապը։

Նմանատիպ