Հռոմի պապ. Աշխարհին պետք չէ արհեստական բանականություն, որը կստորացնի մարդկությունը, նրան անհրաժեշտ է իմաստությամբ կրթված մարդկային բանականություն
Աշխարհին պետք չէ արհեստական բանականություն, որը կստորացնի մարդկությունը, – այս մասին հայտարարել է Հռոմի պապ Լևոն XIV-ը:
Նրա խոսքով՝ աշխարհին անհրաժեշտ է իմաստությամբ կրթված մարդկային բանականություն:
«Աշխարհին պետք չէ արհեստական բանականություն, որը կստորացնի մարդկությունը: Ընդհակառակը, նրան անհրաժեշտ է իմաստությամբ լուսավորված մարդկային բանականություն, խղճով առաջնորդվող քաղաքական իշխանություն և բարեգործությամբ առաջնորդվող տեխնոլոգիական նորարարություն: Միայն դրանից հետո արհեստական բանականությունը կդառնա ոչ թե մարդկության մրցակիցը, այլ համընդհանուր բարիքի ծառան», – նշել է Հռոմի պապը: