Հռոմի Պապ - Ակնհայտ է, որ ժամանակակից աշխարհում ժողովրդավարությունը լավ վիճակում չէ
Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը, ելույթ ունենալով իտալական Տրիեստ քաղաքում կայացած համաժողովում, ասել է, որ մտահոգված է աշխարհում ժողովրդավարության վիճակով։
«Ակնհայտ է, որ ժամանակակից աշխարհում ժողովրդավարությունը, կոպիտ ասած, լավ վիճակում չէ։ Սա մեզ անհանգստացնում է, քանի որ վտանգված է մարդկության բարեկեցությունը, և ոչ մի մարդկային բան չի կարող մեզ խորթ լինել»,- ասել է պոնտիֆիկոսը։
Ֆրանցիսկեն ընդգծել է, որ անհրաժեշտ է ավելի շատ ներգրավվածություն ժողովրդավարական գործընթացներում։ Նրա խոսքով, իրեն մտահոգում է, որ ընտրություններին ավելի քիչ մարդ է մասնակցում:
«Բարօրության որոշ ձևեր, որոնք չեն ճանաչում մարդկային միասնությունը, սոցիալական կեղծավորություն են: Սա չպետք է մոռանալ։ Ի՞նչ է կանգնած սոցիալական իրականությունից հեռու մնալու հետևում: Սա անտարբերություն է։ «Անտարբերությունն ու գործընթացներին չներքաշվելը ժողովրդավարության քաղցկեղ է»,- ասել է Հռոմի պապը։