Հռոմ-Բաթումի հատուկ չվերթով հայրենիք կվերադառնա Վրաստանի 170 քաղաքացի
«Myway Airlines» ավիաընկերությունը Վրաստանի քաղաքացիների հայրենիք վերադարձի համար հերթական հատուկ չվերթը կիրականացնի Իտալիայի ուղղությամբ:
Ընկերության փոխանցմամբ, Թբիլիսի-Հռոմ-Բաթումի հայրենադարձության չվերթով հայրենիք կվերադառնա Վրաստանի 170 քաղաքացի:
«Հռոմի ուղղությամբ ինքնաթիռը չվերթ կկատարի 12:00-ին: Վրաստան վերադարձած քաղաքացիները կանցնեն 14-օրյա պարտադիր կարանտին:
Վրաստանի քաղաքացիների փոխադրման գործընթացում «Myway Airlines» ավիաընկերությունը առաջնորդվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հանձնարարականներով: Համակարգող խորհրդի կողմից սահմանված ավիաչվերթների շրջանակներում հաջորդ չվերթը կիրականացվի հուլիսի 25-ին, Բեռլինի ուղղությամբ»,- նշված է ընկերության տեղեկության մեջ: