Հրդեհ է բռնկվել Լոնդոնում, BBC-ի նախկին գլխավոր գրասենյակում, հաղորդում է Sky News-ը։
Հրշեջ ծառայության հաղորդմամբ, հրդեհը բռնկվել է Վուդ Լեյն փողոցի շենքի վերին հարկերում գիշերը, ապա տարածվել է մոտակա շենքերում։ Այրվել է ռեստորան, տեռաս և մի քանի բնակարան։
Հրդեհի մարմանը մասնակցել է մոտ 100 հրշեջ և 15 հրշեջ մեքենա։ Հետաքննություն է տարվում հրդեհի պատճառը պարզելու համար։
Լոնդոնի ոստիկանության տվյալներով՝ Վուդ Լեյնում և մոտակա փողոցներում երթևեկությունը սահմանափակված է։