Թբիլիսիի Վարկեթիլի թաղամասի շուկայում մինչ այժմ չի հաջողվում մեկուսացնել հրդեհը: Տեղում աշխատում է ավելի քան 20 հրշեջ-փրկարարական բրիգադ:
Տարածքում անվտանգության նկատառումներից ելնելով անջատված է էլեկտրաէներգիան: Հարակից շենքերից տարհանվել է բնակչությունը:
Հրդեհը բռնկվել է մոտ մեկ ժամ առաջ:
Տեղում տիրող իրավիճակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով. Հրդեհ՝ Վարկեթիլիում: