Հեռուստահաղորդավարին, ում հետ սկսվել է վրացական հեռուստատեսային հեռարձակման պատմությունը, ուղեկցել են վերջին ճանապարհով:
Լեգենդար հեռուստահաղորդավարուհի Լիա Միքաձեի հիշատակը հարգել են գործընկերները, հայտնի դեմքերը, շարքային քաղաքացիները։
Առավոտից Սիոնի մայր տաճարում տեղի ունեցավ քաղաքացիական հոգեհանգիստ։ Լիա Միքաձեին հուղարկավորել են Սաբուրթալոյի գերեզմանատանը։ Հայտնի հեռուստահաղորդավարուհին մահացել է նոյեմբերի 10-ին՝ 86 տարեկան հասակում։