Հրավիրում եմ Ուկրաինայի բոլոր ընկերներին գալ Կիև, բոլորը, ովքեր մեր կողքին են, հնարավորություն ունեն դառնալ իսկական հերոս. Վոլոդիմիր Զելենսկի
Ես հրավիրում եմ Ուկրաինայի բոլոր ընկերներին գալ Կիև,- այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Զելենսկին ասել է, որ բոլոր նրանք, ովքեր աջակցում են Ուկրաինային, երախտապարտություն կստանան։
«Ես հրավիրում եմ Ուկրաինայի բոլոր ընկերներին գալ Կիև։ Այստեղ կարող է վտանգավոր լինել, քանի որ մեր երկինքը դեռ կողպված չէ ռուսական ինքնաթիռների և հրթիռների համար։ Մեր օդային զինանոցն ուժեղացնելու որոշում դեռ կայացված չէ։ Ինքնաթիռները մենք չստացանք, բայց դուք հաստատ գիտեք, որ աշխարհում բոլորն այժմ կենտրոնացած են մեր մայրաքաղաքի և ուկրաինացի ժողովրդի վրա։ Բոլոր նրանք, ովքեր մեր կողքին են, կստանան երախտագիտություն ոչ միայն մեզանից, այլև աշխարհի այլ երկրներից։ Յուրաքանչյուր ոք, ով մեր կողքին է, ունի իսկական հերոս դառնալու հնարավորություն»,- ասել է Զելենսկին։
Հիշեցնենք, որ Լեհաստանի, Չեխիայի և Սլովենիայի վարչապետները ժամանել են Կիև՝ աջակցելու Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին։