Հրապարակվել է տեղահանված ընտանիքների ցանկը, որոնց Ծղալտուբոյում բնակարաններ կտրամադրվեն
Հրապարակվել է տեղահանված ընտանիքների ցանկը, որոնց Ծղալտուբոյում բնակարաններ կտրամադրվեն

Փախստականների, էկո-միգրանտների և ապրուստի միջոցներով ապահովման գործակալությունը Ծղալտուբոյի նորակառույց շենքերում բնակարաններ կտրամադրի տեղահանված 420 ընտանիքի:

Փախստականների հարցերի ուսումնասիրման հանձնաժողովի որոշմամբ, Ծղալտուբոյի բոլոր նախկին առողջարանային շենքերը կփակվեն, իսկ քանդված օբյեկտներում փաստացի ապրող տեղահանված ընտանիքները բնակարան կստանան:

Գործակալության կայքում հրապարակվել է տեղահանված ընտանիքների ցանկը, որոնց բնակարաններ կտրամադրվեն Ծղալտուբոյում:

Գործակալության տնօրեն Բեսարիոն Սիմոնիշվիլին և փախստականների հիմնախնդիրների ուսումնասիրման հանձնաժողովի անդամները անհատապես կհանդիպեն բոլոր այն տեղահանվածների հետ, ովքեր հարցեր ունեն բնակարանների բաշխման գործընթացի վերաբերյալ:

Տեղահանվածների ընդունելությունը կանցկացվի Ծղալտուբոյի քաղաքային խորհրդի շենքում (Ռուսթավելու փող. N27) սեպտեմբերի 13-ին, ժամը 10:00-ից:

Տեղահանվածների, էկո-միգրանտների և ապրուստի միջոցներով ապահովման գործակալություն