Հրապարակվել է «Առյուծ արքա» ֆիլմի առաջին թրեյլերը
«Առյուծ արքա» ֆիլմի առաջին պաշտոնական թրեյլերը, որը հրապարակվել է մի քանի րոպե առաջ, արդեն տեսել և կիսվել են հազարավոր մարդիկ:
«Առյուծ արքայի» էկրանավորման վրա աշխատում է «Դիսնեյ» ընկերությունը:
Ֆիլմը հնչունավորում են աստղերը: Պումբա – Սետ Ռոգեն, Սիմբա – Դոնալդ Գլովեր, Կամար – Մայքլ Քեյ, Մուֆասա – Ջեյմս Էրլ Ջոնես, Նալա – Բյոնսե:
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունենալու հուլիսի 19-ին:
Հատկանշական է, որ «Առյուծ արքան» անիմացիայի պատմությունում ամենահեղինակավոր և ճանաչված ֆիլմն է: Մուլտֆիլմը եկամտի տեսքով բերել է մեկ միլիարդ դոլարից ավել: Իսկ Can You Feel The Love Tonight երգը, որը հանդիսանում է «Առյուծ արքայի» պաշտոնական սաունդթրեքը, արժանացել է օսկարի: