Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը հրապարակել է վրաց լեզվի և գրականության քննության արդյունքները։
Ինչպես նշված է կայքում, արդյունքը պարզելու համար դիմորդը պետք է մուտք գործի կայք և համապատասխան դաշտում մուտքագրի անձնական համարն ու հնգանիշ գաղտնաբառը։ Անձնական էջում քննվողը հնարավորություն կունենա տեսնելու իր աշխատության պատճենը և կոնկրետ առարկայից ստացված նախնական, «հում» միավորը։
«Վրաց լեզվի եւ գրականության առավելագույն միավորը 60 է, դիմորդը կհամարվի այս առարկայից անցած, եթե միավորները հավասարեցնելուց հետո նրա միավորը դառնա այս առարկայի համար սահմանված առավելագույն միավորի 25%-ից ավելին։ Կարևոր է, որ հավասարեցման արդյունքում այն դիմորդները, որոնց նախնական միավորը ցածր է, բայց դրան մոտ է, պահպանեն շեմը հաղթահարելու հնարավորությունը։
Բողոքարկման դիմումները կսկսվեն բոլոր քննությունների արդյունքների հրապարակումից հետո: Հայտերն ընդունվում են էլեկտրոնային եղանակով։
Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը մյուս քննական առարկաներից դիմորդների առաջին արդյունքները կհրապարակի փուլերով՝ թերթերը շտկելուն պես»,- ասված է Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տեղեկատվության մեջ։