Հրաձգություն YouTube-ի կենտրոնակայանի մոտ. Կինը զայրացել է, որ ընկերությունը դադարել է իրեն վճարել

YouTube-ի կենտրոնակայանի մոտ կրակ բացած կինը 39-ամյա Նասիմ Աղդամն է: Նշենք, որ կինն ինքնասպան է եղել 3 մարդու վիրավորելուց հետո:

Ինչպես հայտնում է AP-ն, նրա հայրը՝ Իսմայիլ Աղդամը, լրատվամիջոցներին հայտնել է, որ Նասիմը կարող էր նման քայլի գնալ, քանի որ YouTube-ի վրա զայրացած էր, որը դադարեցրել էր նրա վճարումը տեսանյութի համար, որը նա տեղադրել էր պլատֆորմում:

Նրա խոսքով՝ նա ոստիկանությանը նախազգուշացրել է, որ իր դուստրը, հնարավոր է, պատրաստվում է հարձակվել YouTube-ի վրա, որովհետև «ատում» է ընկերությանը: Նա նշել է, որ ոստիկանություն է դիմել, երբ դուստրը դադարել է պատասխանել զանգերին, և ինքը չի կարողացել 2 օր շարունակ նրան գտնել: Նախօրեին գիշերը նրան զանգահարել են ոստիկանությունից՝ հայտնելով, որ Նասիմին գտել են մեքենայի մեջ քնած: Հենց այդ ժամանակ էլ Իսմայիլը նրանց նախազգուշացրել է, որ Նասիմը կարող է հարձակվել YouTube-ի վրա: