Հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին Ուկրաինան պատասխանել է «այո», քանի որ Ուկրաինան ցանկանում է խաղաղություն, մինչդեռ Պուտինը, փոխանակ «այո» ասելու, տարբեր պայմաններ է առաջադրում

12:31, 14.03.2025

Հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին Ուկրաինան պատասխանել է «այո», քանի որ Ուկրաինան ցանկանում է խաղաղություն, մինչդեռ Պուտինը, փոխանակ «այո» ասելու, տարբեր պայմաններ է առաջադրում, – այսպես է արձագանքել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիգան Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որտեղ Ռուսաստանի նախագահը նշել էր, որ համաձայն է զինադադարի գաղափարին, սակայն կան որոշ նրբություններ։

Ինչպես գրել է Անդրիյ Սիբիգան, «սա է տարբերությունը»։

«Հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին Ուկրաինան պատասխանել է «այո», քանի որ ցանկանում է խաղաղություն։ Պուտինը, փոխարենը «այո» ասելու, տարբեր պայմաններ է առաջադրում։ Ուկրաինան փորձում է ավարտել պատերազմը։ Պուտինը փորձում է շարունակել պատերազմը։ Նրա մնացած խոսքերը պարզապես քողարկում են», – գրել է Անդրիյ Սիբիգան։

Նմանատիպ