Հպարտ եմ, որ Վրաստանի իշխանության և ժողովրդի հետ կարողացել ենք հասնել հաջողության. Մարիա Գաբրիել
Վրաստանին անայցագրային ռեժիմ շնորհելը հզոր ազդակ էր Վրաստանի և Եվրամիության անդամ երկրների քաղաքացիների համար: Սա հստակ նշան էր, որ Վրաստանը Եվրամիության բարեկամը և ռազմավարական գործընկերն է, ռազմավարական գործընկերը Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում այն կարևոր դերը հաշվի առնելով, որը կոչվում է ընդհանուր անվտանգության հզորացում և հզորացման հարցում ներդրում,- այս մասին Առաջին ալիքին է հայտնել թվային էկոնոմիկայի հարցերով եվրահանձնակատար Մարիա Գաբրիելը:
«Հատկանշական է Վրաստանի և վրաց ժողովրդի ջանքերը, որպեսզի երկիրն ստանար անայցագրային ռեժիմ: Ողջունելի են այն ինստիտուցիոնալ, համալիր բարեփոխումները, որոնք անցկացվել են երկրում: Այդ գործընթացը ցույց է տվել Վրաստանի իշխանության քաղաքական կամքը, վրաց ժողովի կամքը և հավատարմությունն այն արժեքների նկատմամբ, որոնցով երկիրը ձգտում է դեպի Եվրամիություն: Այդ արժեքը ժողովրդավարությունն է, օրենքի գերագույնությունը և հիմնարար արժեքները»,- հայտարարել է Մարիա Գաբրիելը:
Եվրահանձնակատարի հայտարարությամբ, Վրաստանում անցկացված բարեփոխումների գլխավոր մասնակիցները երկրի բնակչությունն է: Նրա խոսքով, անայցագրային ռեժիմը ժողովրդի միջև հզորացնում է կապը և շահ բերում ինչպես Վրաստանի, այնպես էլ Եվրամիության երկրների քաղաքացիներին:
«Վրաց ժողովուրդը պետք է հպարտանա այս հաջողությամբ: Անայցագրային ռեժիմը կատարում է Եվրամիության երկրների և Վրաստանի քաղաքացիների միջև կամուրջի դեր: Այսօր Վրաստանի քաղաքացիներին հնարավորություն է տրվում Եվրամիության երկրներ մեկնել առանց այցեգրի: Այս գործողությունը ամրապնդում է ժողովուրդների միջև կոնտակտները: Սա մեծ ձեռքբերում է, ինչպես Վրաստանի, այնպես էլ Եվրամիության երկրների քաղաքացիների համար: Անայցագրային ռեժիմը աջակցում է մշակութային, տնտեսական, սոցիալական և քաղաքական կապերի խորացմանը: Սա մեր ամենօրյա կյանքի վրա ուղիղ և դրական ազդեցությունն է: Կապերի խորացումն ու հզորացումը հնարավորություն է տալիս ստեղծել հասարակության և բիզնեսի զարգացման համար մեծ հնարավորություններ»,-նշել է Մարիա Գաբրիելը:
Եվրահանձնակատարը հիշել է այն ժամանակաշրջանը, երբ Վրաստանի այցեգրերի ազատականացման հարցով հիմնական զեկուցողն էր և հայտարարել, որ հպարտանում է Վրաստանի իշխանությունների և ժողովրդի հետ համատեղ գրանցած հաջողությամբ:
«Ես, որպես Վրաստանի հարցով հիմնական զեկուցող, ունեցել եմ պատիվ, անձամբ տեսնելու, թե ինչպիսի նպատակաուղղված էր վրաց ժողովուրդը: Հպարտանում եմ Վրաստանի իշխանությունների և ժողովրդի հետ համատեղ գրանցած հաջողությամբ: Անայցագրային ռեժիմը մեծ քայլ է Վրաստանի և Եվրամիության մերձենալու գործում: Եվրամիությունը Վրաստանի համար բացել է համագործակցության նոր հնարավորություններ»,-հայտարարել է Մարիա Գաբրիելը: