Հորմուզի նեղուցում չինական նավթատար նավ է հարձակման ենթարկվել։
Ըստ հաղորդագրությունների՝ տանկերի վրա կան չինացի անձնակազմի անդամներ։ Հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել։
Ըստ Չինաստանի արտաքին գործերի նախարարության՝ նավթատար նավի վրա հարձակումը տեղի է ունեցել մայիսի 4-ին։
Ըստ Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանի՝ Չինաստանը խորապես մտահոգված է, որ հակամարտության հետևանքով մեծ թվով նավեր և անձնակազմի անդամներ վնասվել են և մնացել նեղուցում։
Չինական կողմը կարծում է, որ նեղուցում հնարավորինս շուտ հարթ նավարկության վերականգնումը և քաղաքացիական նավերի և անձնակազմերի անվտանգության պաշտպանությունը ծառայում է տարածաշրջանի երկրների և միջազգային հանրության ընդհանուր շահերին։
«Չինաստանը կոչ է անում բոլոր կողմերին ձեռնարկել գործնական միջոցներ՝ նեղուցում իրավիճակի վատթարացումը կանխելու համար։ Չինաստանը պատրաստ է համագործակցել միջազգային հանրության հետ՝ շարունակելու հրադադարի և խաղաղ բանակցությունների խթանման, ինչպես նաև նեղուցում իրավիճակի լիցքաթափման ջանքերը», – ասել է Լին Ցզյանը։