Հորմուզի նեղուցում Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի զինված դիմակայության վերսկսումից հետո նավթի գինը գերազանցել է 100 դոլարը
Հորմուզի նեղուցում Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի զինված դիմակայության վերսկսումից հետո նավթի գինը գերազանցել է 100 դոլարը

Ինչպես հաղորդում է Telegraph-ը, Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի և Իրանի կողմից միմյանց վրա կրակ բացելուց հետո նավթի գները կրկին բարձրացել են և գերազանցել 100 դոլարը։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Brent տեսակի նավթի գինը, որը գլխավոր համաշխարհային չափանիշն է, աճել է 2.9%-ով և հասել գրեթե 103 դոլարի։

Մայիսի 7-ի դրությամբ համաշխարհային շուկայում Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը նվազել էր մինչև 96 դոլար։

Ակցիաների գները կտրուկ անկում են ապրել գիշերվա ընթացքում. Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Հոնկոնգի ֆոնդային ինդեքսները նվազել են ավելի քան 1%-ով։