Հորդառատ տեղումների և ուժեղ քամու պատճառով Կալիֆոռնիայի և Նևադայի որոշ հանգստավայրեր փակվել են, խաթարվել է տրանսպորտի տեղաշարժը, հազարավոր բաժանորդներ մնացել են առանց էլեկտրականության։
Հորդառատ տեղումների և ուժեղ քամու պատճառով Կալիֆոռնիայի և Նևադայի որոշ հանգստավայրեր փակվել են, խաթարվել է տրանսպորտի տեղաշարժը, հազարավոր բաժանորդներ մնացել են առանց էլեկտրականության։

Ուժեղ ձնաբքը խնդիրներ է առաջացրել Կալիֆոռնիա և Նևադա նահանգներում։

«Բի-Բի-Սի»-ի տեղեկություններով՝ առատ տեղումների և ուժեղ քամու պատճառով խաթարված է երթեւեկությունը, փակ են որոշ ձմեռային հանգստավայրեր, հազարավոր բաժանորդներ չեն ապահովվում էլեկտրականությամբ։

Իրավիճակը հատկապես բարդ է եղել Նևադայի բարձրլեռնային շրջաններում, որտեղ քաղաքացիներին խորհուրդ է տրվել ուժեղ քամու պատճառով խուսափել տներից դուրս գալուց:

Բնական աղետի պատճառով Նեւադայում 33 հազար բաժանորդ, իսկ Կալիֆոռնիայում՝ 24 հազար բաժանորդ զրկված է էլեկտրականությունից։

Օդերեւութաբանները կանխատեսում են, որ վատ եղանակը ԱՄՆ-ում կշարունակվի եւս մի քանի օր։