Հորդառատ անձրևների հետևանքով Մարտվիլում հեղեղվել են տներ, բնակելի տների առաջին հարկեր և ավտոճանապարհներ
Անդադար անձրևը խնդիրներ է ստեղծել Մարտվիլում։ Ջրածածկ են բակերը, բնակելի տների առաջին հարկերը և ճանապարհները։
Խնդիրներ կան նաև Մարտվիլի մունիցիպալիտետի՝ Բանձա, Նագվազաո և Լեխաինդրաո գյուղերում։ Մի քանի գյուղեր էլեկտրականություն չի մատակարարվում։
Քաղաքապետարանից հայտնում են, որ բոլոր խնդրահարույց տարածքներ արդեն մեկնել են փրկարարական խմբերը և քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները։ Մինչ այդ օրվա առաջին կեսին Մարտվիլի վերին գոտու գյուղերում ձնաբուքը քանդել է առանձնատան տանիքը։
Սոցցանցերում աղետը պատկերող ֆոտո-տեսանյութ է շրջանառվում։